Անդրադառնալով Պուտինի՝ Նիկոլին ուղղված շնորհավորական ուղերձի բացակայության խնդիրին (այն, փաստորեն, չստացվեց նույնիսկ ՍԴ վճռից հետո, մինչդեռ կար իշխող տեսակետ, որ Պուտինը ևս կշնորհավորի)՝ Սիմիդյան Հակոբը հայտարարել է, որ շնորհավորանքի բացակայությունը կամ դրա առկայությունն ունի ընդամենն էսթետիկ նշանակություն, քանի որ ընտրություններն անցկացվել են ժողովրդավարական նորմերին համապատասխան կերպով, ինչը գրեթե զրոյացնում է շնորհավորանքի քաղաքական նշանակությունը:
 
ՔՊ-ականն ընդամենը փորձել է ևս մեկ անգամ իրականության տեղ մատուցել բնության մեջ գոյություն չունեցողը. Հայաստանում ընտրությունները չեն անցել ժողովրդավաական նորմերին համապատասխան՝ անկախ նրանից, թե Նիկոլը քանի շնորհավորական ուղերձ է ստացել Արևմուտքից: Սա՝ մեկ, երկորդ՝ միջազգային հարաբերություններում, որոնց մասին Հակոբը թերևս տարրական գիտելիքներ անգամ չունի, քաղաքականությունը միահյուսված է էսթետիկային. պետությունների ղեկավարների պաշտոնական ուղերձները, դրանց ժամանակագրությունը և նույնիսկ բառապաշարը զուտ քաղաքավարության տարրեր չեն, այլ հանդիսանում են աշխարհաքաղաքական ազդակներ, իսկ կոնկրետ այս դեպքում  շնորհավորանքի բացակայությունը դիվանագիտական դեմարշ է՝ ընդդեմ Նիկոլի, որը վկայում է հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամի, խորացող անվստահության մասին:
 
ՔՊ-ում ուզում են համոզել, թե «ժողովրդավարական» ընտրություններն ինքնին կարող են չեզոքացնել արտաքին մարտահրավերները, լուծել Հայաստանի առաջ ծառացած խնդրները՝ մոռամնալով 2018-ի փորձը. ո՞ւր է Արցախը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել